ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՀԻՍՈՒՍ ԱՆՈՒՆԸ

ՀԻՍՈՒՍ ԱՆՈՒՆԸ
14.01.2011 | 00:00

Թվում է, ամբողջ աշխարհին է հայտնի Հիսուս անունը, բայց քչերն են հավատում, կամ, ավելի ստույգ, քչերն են տեղյակ, որ այդ անունը Փրկիչ է թարգմանվում։ Փրկիչ մարդկության մեղքերից, և Փրկիչ մարդկության ամենաոխերիմ թշնամուց` մահից։ Այդ անվան մարգարեությունը հրեաներին տրվեց Հիսուսի ծննդից մոտ 7 դար առաջ, երբ Եսային մարգարեացավ. «Ահա կույսը պիտի հղանա և Որդի պիտի ծնի և նրա անունը Էմմանուել կդնեն» (Եսայի 7.14)։ Իսկ երբ կույս Մարիամը ծնեց իր Որդուն, Նրա անունը Հիսուս դրեցին։ Ինչո՞ւ, որովհետև «Էմմանուել» թարգմանվում է «Աստված մեր մեջ», և Հիսուսն ինքը` Աստված մարմնով հայտնվեց ադամորդիների մեջ։ Փրկագործության տնօրինությունը կատարելուց հետո, երբ Հիսուսը խաչվեց, մեռավ և հարություն առավ մեռելներից ու քառասուներորդ օրը համբարձվեց և Հոր Աջ կողմը նստեց, Նա չի դադարել մեր փրկության միակ միջոցը լինելուց, քանի որ մինչ այժմ Նա բարեխոս է Հոր մոտ բոլորիս համար, միայն թե հավատանք և այդ մեծազոր բարեխոսությանն ապավինենք։ Իսկ Պետրոս առաքյալն անհավատ հրեաների բազմության առաջ վկայեց և ասաց. «ՈՒրիշ մեկով փրկություն չկա. որովհետև այլ անուն չկա երկնքի ներքո` մարդկանց մեջ տրված, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (Գործք 4.12)։
Կարդացի՞ր, հարգելի ընթերցող, հայորդի, ուրեմն օգտվիր Հիսուս անվան փրկարար զորությունից, քանզի գրված է նաև. «Ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի»։ Տեղին է հիշեցնել, սիրելի ընթերցող, որ երեկ` հունվարի 13-ին, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնեց Հիսուսի անվանակոչության օրը։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հ. Գ. -«Իրատես de facto»-ն առաջիկայում ընթերցողի ուշադրությանը կներկայացնի Մեհրուժան Բաբաջանյանի «Անունդ ի՞նչ է» և «Հատուկ անուններ» հոդվածաշարերը։ Հեղինակի ներկայացրած աստվածաշնչյան անձնանունների բացատրական բառարանն Աստծո խոսքն ուսումնասիրողներին ոչ միայն մեծ օգնություն կլինի, այլև ուղեցույց ավելի խորությամբ ներթափանցելու Սուրբ գրքի էության մեջ։

Դիտվել է՝ 8750

Մեկնաբանություններ